Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Արհեստական բանականություն՝ մարդկային ստեղծագործության գործիք. դասընթաց Ջերմուկում

Արհեստական բանականության (AI) նոր գործիքների ստեղծման գործընթացում 2024-ի առաջատարն ԱՄՆ-ն է՝ ողջ տարում ստեղծել է 40 AI գործիք։ Նույն ժամանակահատվածում Չինաստանում հեղինակել են 15, Եւրոպայում՝ ընդամենը 3 արհեստական բանականության գործիք։ Սակայն Չինաստանը վերջին 6 ամսում խիստ բարելավել է ցուցանիշները՝ ստեղծելով և հանրային կիրառության հանձնելով  40 նոր AI գործիք։

Չնայած աճող մրցակցությանը և նոր գործիքների բազմազանությանը, թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում ամենից հաճախ և լայնորեն կիրառվող AI հարթակը շարունակում է մնալ ChatGPT-ն։

Այս հանգամանքը փաստվեց նաև ապրիլի 26-ին Ջերմուկում կայացած դասընթացում։

«Արագագործ այս գործիքը, ճիշտ կիրառության դեպքում, կարող է լինել մարդկության օգնականը՝ առօրյան հեշտ ու արագ կազմակերպելու, մասնագիտական իմացություններն ընդլայնելու, անգամ նոր մասնագիտություն սովորելու հարցերում։ Իսկ ChatGPT-ն կամ որևէ այլ գործիք արդյունավետ օգտագործելու առաջին քայլն այն համարձակ ու նպատակային կիրառելն է»,- նշեց ԻՀ ՀԿ SMM մասնագետ Ելենա Հարությունյանը։

Նրա խոսքով՝ AI տեխնոլոգիաների զարգացման այս փուլում մարդու գիտելիքի պաշարը և մասնագիտական հմտություններն ավելի քան երբևէ կարևոր են։ Քանի որ AI գործիքներով ստեղծված ամեն միավոր՝ լինի տեքստ, պատկեր, տեսաշար, տվյալագիտական կամ այլ արդյունք, իրականում մնում է անհատի ստեղծագործական աշխատանքի մի մասը և պահանջում է ստուգում ու ճշգրտում։

Դասընթացում մասնակիցները գործնականորեն ծանոթացան AI գործիքներին տրվող հրահանգների կարևորությանը։ Բանախոսը ցույց տվեց, թե ինչպես նույն գործիքը կարող է ստեղծել էականորեն տարբեր որակի արդյունքներ՝ կախված տեքստային հրահանգի ձևակերպումից։

ԻՀ ՀԿ-ի SMM մասնագետ Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց ինչպես ChatGPT-ն՝ որպես առօրյան կազմակերպելու, մասնագիտական աճի, անգամ նոր մասնագիտությունների ձեռքբերման հզոր հարթակ, այնպես էլ տրամադրեց տեղեկություն այլ AI գործիքների մասին՝ ըստ գործառնական նշանակության։

Դասընթացը «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ների նեխաձեռնությունն էր՝ «Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային արշավի շրջանակում։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
Subscribe for our newsletter.