Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Գրադարանների թվային կառավարման ծրագիրը նախադեպային է. ISF ծրագրերի ավագ ղեկավար

«Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ի արդյունավետ նախագծերը Հայաստան էին բերել Ինտերնետ հասարակության հիմնադրամի (Internet Society Foundation` ISF) ծրագրերի ավագ ղեկավար Ջեն Բիրդին եւ ասոցիացված ծրագրերի պատասխանատու Ռիգզին Քոլինսին։

Նրանք ԻՀՀՀ ՀԿ-ի անձնակազմի հետ հանդիպումից հետո, թիմի եւ կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանի գլխավորությամբ այցելեցին Լոռու մարզ։ Վանաձորի եւ Սպիտակի երեք գրադարաններում ծանոթացան թվային կառավարման եւ գրադարաններն համայնքային ինտերնետային կենտրոնների վերափոխելու ԻՀՀՀ ՀԿ-ի ծրագրերին։

«Մեր տեխնիկական մասնագետները ստեղծեցին գրադարանների թվային կառավարման ծրագիրը՝ կարիքների գնահատումից հետո։ Լոռու մարզի գրադարաններում այս ծրագրով փորձում ենք լուծել ոչ միայն գրադարանների աշխատանքի կազմակերպումն արդիականացնելու, այլեւ մարզում ինտերնետ եւ համացանցի կրթական անսպառ ռեսուրսները հասանելի դարձնելու խնդիրները»,- նշեց ԻՀՀՀ ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ Նարինե Դերձակյանը։

Լոռու մարզային գրադարանի, Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի եւ Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրենների հավաստմամբ՝ ԻՀՀՀ ՀԿ-ի ծրագրային եւ մասնագիտական աջակցությունը զգալիորեն նպաստել է աշխատանքի ավելի արդյունավետ կազմակերպմանը եւ ընթերցողների թվի ավելացմանը։

ISF ներկայացուցիչների կարծիքով, ինտերնետի զարգացմամբ որոշակի սոցիալական խնդիրներ կանխելու նախադեպային օրինակ է գրադարանների թվային կառավարման ծրագիրը։

«Ուրախ ենք տեսնել Լոռու մարզի գրադարանների թվային կարողությունների բարելավումը եւ համապարփակ զարգացումը։ Այս ծրագրի իրականացումը նախադեպային է։ Այն կարող է օգտակար լինել նաեւ այլ տարածաշրջաններում։ Հատկապես տպավորիչ է, որ կարողացել եք բացահայտել սոցիալական խնդիրները եւ դրանց տվել նաեւ տեխնիկական լուծումներ»,- նշեց ISF ծրագրերի ավագ ղեկավար Ջեն Բիրդը։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Ավագ սերունդը բացահայտում է թվային աշխարհը․ մեկնարկել է 60+ տարիքի անձաց նոր դասընթաց
{8BB2E128-5C76-4006-A656-347AE6A8E7A6}_result
Հոր և դստեր «Փոքր ու մեծ զրույցները»՝ «Չտեսնված» փոդքասթի չորրորդ էպիզոդում
{4241E7DE-9BE5-478B-A9FF-1B50A11EC916}_result
Տեխնոլոգիանե՞ր, թե՞ Բրայլյան համակարգ. «Չտեսնված» փոդքասթի երրորդ էպիզոդը
visual-2_result
«Չտեսնված» փոդքասթ. փակ աչքերով խաղը՝ շոուդաունը և կույրերի բաց հնարավորությունները
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
Subscribe for our newsletter.