Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Ծածկագրումը եւ Ransomware կրիպտովիրուսի տարածումը կանխարգելելու միջոցները

Փրկագին՝ Ransomware կրիպտովիրուսը մի քանի օրում տարածվեց 150 երկրում՝ վարակելով 200 հազար համակարգիչ։ Անմիջական վնասը 4 միլիարդ, հետեւանքային վնասը 7 տրիլիոն դոլար կազմեց։

Բոլոր տեսակի ֆայլերը ծածկագրող, համակարգչին հասանելիությունը սահմանափակող այս կրիպտովիրուսը տվյալների եւ հասանելիության վերականգնման համար պահանջում է «փրկագին»՝ կրիպտոարժույթով։

Տարածվում է արագ, ավտոմատ կերպով, թիրախավորում բոլոր տեսակի դիվայսները։ Մուտք է գործում նաեւ ցանցեր՝ հիմնականում ֆիշինգային մայլերի, արդեն վարակակիր USB ֆլեշների եւ այլ միջոցներով։

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նախաձեռնած «Ծածկագրումը՝ թվային անվտանգության գործոն» աշխատաժողովում այս մասին խոսելով՝ կիբեռանվտանգության ինժեներ Արեգ Շմավոնյանն անդրադարձավ նաեւ Ransomware-ից խուսափելու կանխարգելիչ միջոցներին։

«Ծրագրերի ճիշտ ժամանակին թարմացումը, առկա կրիչների վրա կամ առցանց հարթակներում Back Up ունենալը, ցանցերի սեգմենտավորումը կօգնեն եթե ոչ լիովին ապահովագրվել Ransomware վիրուսից, ապա գոնե կփոքրացնեն դրանով վարակվելու հավանականությունը», – նշեց Շմավոնյանը։

Ինչպես ողջ թվային տիրույթը, այնպես էլ Ransomware-ը շատ արագ է զարգանում, ինչը պահանջում է համապատասխան ռազմավարությունների եւ պայքարի նոր միջոցների ստեղծում։ Վերջինները ներկայացված են «No More Ransom» կազմակերպության կայքում։

Իսկ վիրուսից ազատվելու եւ տվյալները ապակոդավորելու պարտադիր պայման են Private Key-երը, որոնց 7 հազար տարբերակ հրապարակել է ԱՄՆ-ի «Ֆեդերալ հետաքննությունների բյուրոն (FBI)։

Facebook
Twitter
LinkedIn
photo_2026-10-01 11.09
Թվային աշխարհը բաց է բոլոր սերունդների համար՝ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օր
20260919_181732_result
ArmSIG 2026-ը՝ մասնակիցների դիտարկումներով
glxavor-1_result
ArmSIG 2026-ն Ալավերդիում համախմբեց թվային գրագիտությամբ և անվտանգությամբ հետաքրքրված անձանց
 անվտանգ_result
Ավելի անվտանգ ինտերնետ. մեկնարկել է գլոբալ ISOC-ի նոր նախաձեռնությունը
image (1)_result
SIG-երի 20 տարին․ ինտերնետի կառավարման գիտելիքից մինչև որոշումների կայացում
_result
Հայաստանի թվային ներառման ծրագիրը՝ Internet Society-ի լավագույն համայնքային նախաձեռնությունների շարքում
 Զարգարյան
Գրադարանների թվային զարգացման նախագիծը ներկայցվեց գլոբալ «Ինտերնետ հասարակության» եվրոպական տարածաշրջանի առցանց հանդիպմանը
_result
Համացանցում՝ ավելի վստահ․ ավարտվեց 60+ տարիքի անձանց թվային հմտությունների զարգացման դասընթացը
internet-peering_result
Գլոբալ ISOC. նոր «peering» մոդելները կարող են խոցելի դարձնել ինտերնետի դիմակայունությունը
ixp_result
IXP-ները՝ ինտերնետի արագության, կայունության և մատչելիության հիմքում
Subscribe for our newsletter.