Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար

Տեսողական խնդիրներ ունեցողները և չտեսնողներն ինչպե՞ս են սովորում պարել։ Այս մասին են պատմում «Չտեսնված» փոդքասթի հեղինակներից ԵՊՀ ուսանող Վահան Դիշլանյանը ու Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան տնօրեն Սիփան Ասատրյանը՝ փոդքասթների շարքի առաջին էպիզոդում։

Այս շարքը «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության և Կույրերի միավորման մշակույթի տան նոր համագործակցության արդյունքն է։ Փոթքասթեր Քրիստիան Գինոսյանի համակարգմամբ միության անդամները նախ անցել են փոդքաստի դասընթաց, ապա սկսել մեդիաարտադրանքի փուլը։

Այս նախաձեռնությամբ ԻՀ ՀԿ-ն՝ իր գործընկերների հետ, նպաստում է հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը՝ նոր մեդիա ձևաչափերի միջոցով նրանց հնարավորություն տալով ստեղծելու սեփական բովանդակությունը, ներկայացնելու համայնքի խնդիրներն ու պատմությունները և ակտիվ ներկայություն ունենալու մեդիա դաշտում։

Փադքաստի ծրագիրը շարունակական աշխատանքի մաս է, որն իրականացվում է նաև «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Դեռ 2024-ին կազմակերպությունը՝ Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunication Union) աջակցությամբ, վերազինել է մշակույթի միության շենքում ավելի վաղ ստեղծված «Մենք» ինտերնետային ռադիոյի ձայնագրման ստուդիան՝ ժամանակակից մեդիա բովանդակության ստեղծման հնարավորություններն ընդլայնելու և հարթակի վերագործարկումն ապահովելու նպատակով։

«Մենք» (radio-menq.am) ինտերնետային ռադիոն ստեղծվել է 2016 թվականին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ գլոբալ Internet Society-ի ֆինանսավորմամբ և Կույրերի միավորման աջակցությամբ։ Այն ծառայել է որպես տեղեկատվական և կրթական հարթակ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար՝ առաջարկելով ինչպես հաղորդաշարեր, այնպես էլ աուդիոգրքեր։

«Չտեսնված» փոդքաստի մյուս հեղինակներն առաջիկայում կներկայացնեն իրենց էպիզոդները՝ շարունակելով բարձրաձայնել համայնքի խնդիրներն ու ներկայացնել նրանց փորձը։

Facebook
Twitter
LinkedIn
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
629583764_1465009568336224_3680530027662755212_n_result
Ի՞նչ ապագա պետք է ունենան մարզային գրադարանները, ի՛նչպես ապահովել դրանց «երկրորդ շնչառությունը» թվային դարում
ChatGPT Image 9 Feb 2026, 13_08_04_result
Անվտանգ ինտերնետը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից՝ 10 կարևորագույն քայլ
Subscribe for our newsletter.