Համացանցի եւ դրա կանոնակարգման խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ու խորհրդատվական մարմինների աշխատանքներում Հայաստանը մշտապես ներկայացվել է՝ ի դեմս «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի (ISOC ARMENIA CHAPTER)։
Օրերս միջազգային ISOCCHAPTER-ի խորհրդատվական մարմնի ղեկավար կոմիտեի անդամ է ընտրվել ԻՀՀՀ ՀԿ խորհրդի անդամ Կատարինա Գեւորգյանը։
Կոմիտեն կազմված է ինը աշխարհագրական տարածաշրջանի մեկական պատվիրակներից, որոնք ընտրվել են CHAC-ի ներկայացուցիչներից՝ ղեկավարելու քննարկումները և առաջարկությունների մշակումը տարբեր CHAPTER-ների կողմից առաջ քաշված թեմաների վերաբերյալ: Կոմիտեն ընտրվում է մեկ տարի ժամկետով:
«Ուրախ եմ նման վստահության համար։ Սա նաեւ մեր երկրը ներկայացնելու եւ ոլորտի միջազգային զարգացումները Հայաստան բերելու լավ հնարավորություն է»,- ասել է Կատարինա Գեւորգյանը։