Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

ԱԲ համակարգերը պետք է լինեն թափանցիկ, բացատրելի և տվյալների որակին համապատասխան

Հայաստանը 135 երկրների շարքում զբաղեցրել է 95-րդ տեղը՝ «Պատասխանատու ԱԲ գլոբալ ինդեքս» (GIRAI) 2026-ի զեկույցում։ Ինտերնետ կառավարման հայաստանյան 11-րդ համաժողովում (ArmIGF), ներկայացնելով ԱԲ կառավարման միջազգային միտումները, այս մասին տեղեկացրել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տարածաշրջանային տնօրեն Նատալյա Մոչուն։

Նոյեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած ArmIGF2026-ում «Հայաստանի ԱԲ ապագան․ նորարարությունից և ենթակառուցվածքներից դեպի պատասխանատու կառավարում» թեմատիկ քննարկմանն արձանագրվել է, որ արհեստական բանականության զարգացումը միայն տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծմամբ չի սահմանափակվում։ Պահանջում է որակյալ տվյալներ, մասնագիտական ներուժ, անվտանգ միջավայր և պատասխանատու կառավարում։

Քննարկումը վարել է RIPE NCC-ի հանրային քաղաքականության և համայնքային կապերի ավագ խորհրդատու Վահան Հովսեփյանը։ Մասնակցել են նաև «Վիվա Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, COPA-ի համահիմնադիր Հենրիկ Սերգոյանը։

Արմեն Ավետիսյանի խոսքով՝ ԱԲ-ի և իրերի ինտերնետի համադրությունը կարող է էական նշանակություն ունենալ պաշտպանության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ջրային և այլ ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է ձևավորել համապետական համակարգված մոտեցում՝ առաջնահերթություն տալով կենսական նշանակության ոլորտներին։ Ավետիսյանի կարծիքով, Հայաստանի բազային ենթակառուցվածքների շուրջ 80%-ն արդեն պատրաստ է առանձին նախագծերից անցնելու համապետական համակարգված մոտեցման, պարզապես անհրաժեշտ է համապատասխան որոշում կայացնել։

Հենրիկ Սերգոյանն ընդգծել է տեղական ԱԲ մոդելների, հայերեն տվյալների և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար ինքնիշխան ԱԲ-ն կարող է հիմնվել բաց մոդելների տեղայնացման և սեփական, այդ թվում՝ անցանց աշխատող լուծումների ստեղծման վրա։ Սերգոյանի համոզմամբ՝ ԱԲ համակարգերը պետք է լինեն թափանցիկ, բացատրելի և համապատասխանեն տվյալների որակի պահանջներին։

Նատալյա Մոչուն նշել է, որ AI կիրառման համար կարևոր են կարգավորիչ փորձարկումների միջավայրերի ստեղծումը, ԱԲ ոլորտի շուրջ 400 ստանդարտների կիրառումը և մասնագիտական հմտությունների զարգացումը՝ այդ թվում ITU-ի կրթական ծրագրերի միջոցով։

Քննարկմանը անդրադարձ է եղել նաև ԱԲ գործիքների առօրյա կիրառման ռիսկերին։ Ներկայացրած տվյալներով՝ Հայաստանի օգտատերերի 67%-ն օգտագործում է ChatGPT, սակայն տվյալների փոխանակումն անջատում է օգտատերերի միայն 12%-ը։ Սա հատկապես կարևոր է անձնական և գաղտնի տեղեկությունները հանրային ԱԲ գործիքներում մուտքագրելու վտանգների տեսանկյունից։ Բանախոսներն ընդգծել են նաև ԱԲ պատասխանների հնարավոր սխալների, կողմնակալության և մարդկային անվերապահ վերահսկողության անհրաժեշտության հարցերը։

Որպես գործնական քայլեր՝ առաջարկվել է ստեղծել բազմաշահառու հարթակ, որտեղ պետական կառույցները, մասնավոր հատվածը, տեխնիկական և ակադեմիական համայնքները կհամաձայնեցնեն Հայաստանի ԱԲ զարգացման առաջնահերթությունները։ Կարևոր են համարվել նաև պետական համակարգում ԱԲ գրագիտության բարձրացումը, անվտանգ փորձարկման միջավայրերի ձևավորումը և նորարարական լուծումների փորձարկմանն ուղղված ծրագրերը։

Քննարկման ընդհանուր ուղերձն այն էր, որ Հայաստանի ԱԲ ապագան կախված է ոչ միայն տեխնոլոգիաների հասանելիությունից, այլև տվյալների որակից, մարդկանց կարողություններից, անվտանգության երաշխիքներից և բոլոր շահառուների պատասխանատու համագործակցությունից։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Արհեստական բանականությունից մինչև թվային վստահություն․ քննարկվել են ինտերնետի զարգացման մարտահրավերները
ArmIGF պատմություն_result
Ինտերնետի ապագան՝ համագործակցության միջոցով․ IGF-ը միավորում է բոլորին
6F424482-5FD8-4C19-8D53-0986BCF02418_result
Բազմաշահառու կառավարում․ ովքեր և ինչպես են որոշում ինտերնետի ապագան
9C7C472F-0B7D-496C-A467-E20BB5B482D3_result
Միասնական և կապակցված ինտերնետ․ համաշխարհային կապից մինչև Հայաստանի թվային հնարավորություններ
Էլեկտրամատակարարում_20261028_155359_0000_result
Կրիտիկական ենթակառուցվածքներ. համակարգերի դիմակայությունն ու ազգային անվտանգությունը
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
Subscribe for our newsletter.