Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Հայաստանը ներկայացրել է TLDCON 2024 միջազգային համաժողովում «Ինտերնետ հանրությունը»

Դոմենային ինդուստրիայի ավելի քան 180 մասնագետ է մասնակցել ԱՊՀ երկրների, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ռեգիստրների ու ռեգիստրարների 17-րդ միջազգային համաժողովին (TLDCON)՝ սեպտեմբերի 5-6-ը,  Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։

Հայաստանը TLDCON 2024-ում ներկայացրել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Աննա Կարախանյանը։ Նա անդրադարձել է .am եւ .հայ տիրույթներում գրանցումների վիճակագրությանը, աշխարահագրական ծածկույթին։ Կարախանյանը նաեւ տեղեկացրել է դոմենների գրանցման գործընթացի բարելավման նպատակով  «Ինտերնետ հանրության» ջանքերին։ Նշել, որ նոր սահմանված կարգով հայաստանյան  նոր ռեգիստրարները պետք է ունենան ինտերնետային կայք, այդ կայքում դոմենային անուների գրանցման եւ սպասարկման համակարգ։

Երկօրյա համաժողովի 6 բաժինների թեմատիկ քննարկումներում բանախոսներն  անդրադարձել են նաեւ ինտերնետի գլոբալ կառավարման եւ դոմենային ինդուստրիայի խնդիրներին, նորագույն միտումներին ու փոխգործակցության հնարավորություններին։

Տեսնել ավելին

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Ավագ սերունդը բացահայտում է թվային աշխարհը․ մեկնարկել է 60+ տարիքի անձաց նոր դասընթաց
{8BB2E128-5C76-4006-A656-347AE6A8E7A6}_result
Հոր և դստեր «Փոքր ու մեծ զրույցները»՝ «Չտեսնված» փոդքասթի չորրորդ էպիզոդում
{4241E7DE-9BE5-478B-A9FF-1B50A11EC916}_result
Տեխնոլոգիանե՞ր, թե՞ Բրայլյան համակարգ. «Չտեսնված» փոդքասթի երրորդ էպիզոդը
visual-2_result
«Չտեսնված» փոդքասթ. փակ աչքերով խաղը՝ շոուդաունը և կույրերի բաց հնարավորությունները
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
Subscribe for our newsletter.