Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Միասնական և կապակցված ինտերնետ․ համաշխարհային կապից մինչև Հայաստանի թվային հնարավորություններ

Համացանցը մեկ կենտրոնից կառավարվող համակարգ չէ, այլ բազմաթիվ ինքնուրույն ցանցերի համագործակցության արդյունք։ Միասնական ինտերնետը փոխկապակցված համակարգ է, որի շնորհիվ տարբեր երկրների ցանցերը, թվային ծառայություններն ու սարքերը կարողանում են հաղորդակցվել ընդհանուր տեխնիկական կանոններով։ Հիմքում բաց չափորոշիչներն են, փոխգործունակությունն ու ապակենտրոնացված կառուցվածքը։

Միասնական և բաց ինտերնետը հնարավորություն է տալիս առանց աշխարհագրական սահմանափակումների օգտվել կրթական, գիտական, տնտեսական և տեղեկատվական ռեսուրսներից, զարգացնել առցանց ծառայություններ, համագործակցել միջազգային գործընկերների հետ և ապրանքներ ու ծառայություններ առաջարկել համաշխարհային շուկայում։ Այն նոր հնարավորություններ է ստեղծում նաև արհեստական բանականության զարգացման, գիտելիքի փոխանակման և նորարարության համար։

Ինտերնետի հասանելիությունը, սակայն, աշխարհում դեռևս հավասարաչափ չէ։ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) « Facts and Figures 2025 » զեկույցի համաձայն՝ համացանցից օգտվում է աշխարհի բնակչության շուրջ 74%-ը՝ շուրջ 6 միլիարդ մարդ։ Շուրջ 2,2 միլիարդ մարդ դուրս է համացանցից։ Խնդիրը միայն կապի բացակայությունը չէ․ տարբեր են նաև ինտերնետի որակը, գինը և թվային հմտությունները։

Հայաստանում ևս ինտերնետի հասանելիությունն աճում է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024-ին համացանցից օգտվողների թիվը կազմել է բնակչության 83,4%-ը՝ 2015-ի 59,1%-ի փոխարեն։ Ցուցանիշը վերաբերում է նույն տարվա վերջին երեք ամիսներին։

Այնուամենայնիվ, Հայաստանի թվային ներուժի լիարժեք օգտագործման համար անհրաժեշտ է ներքին ենթակառուցվածքների զարգացում, գերարագ  և բազմալեզու  ինտերնետի հասանելիություն, մասնագիտական հմտություններ և թվային ծառայությունների ընդլայնում։ Կարևոր ուղղություն է տարածաշրջանային թվային կապակցվածությունը։ Հուսալի միջազգային կապուղիները, այլընտրանքային երթուղիները և ենթակառուցվածքային ներդրումները կարող են նպաստել կապի կայունությանը, տվյալների փոխանցման արդյունավետությանը և միջազգային թվային ծառայությունների զարգացմանը։

Այս և այլ հարցեր կքննարկվեն «Հայաստանի թվային ապագայի կերտում․ համատեղ պատասխանատվություն» խորագրով նոյեմբերի 6-ին Երևանում կայանալիք Ինտերնետ կառավարման հայաստանյան 11-րդ համաժողովում ՝ ArmIGF2026-ում։

Facebook
Twitter
LinkedIn
Էլեկտրամատակարարում_20261028_155359_0000_result
Կրիտիկական ենթակառուցվածքներ. համակարգերի դիմակայությունն ու ազգային անվտանգությունը
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
photo_2026-10-01 11.09
Թվային աշխարհը բաց է բոլոր սերունդների համար՝ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օր
20260919_181732_result
ArmSIG 2026-ը՝ մասնակիցների դիտարկումներով
glxavor-1_result
ArmSIG 2026-ն Ալավերդիում համախմբեց թվային գրագիտությամբ և անվտանգությամբ հետաքրքրված անձանց
Subscribe for our newsletter.