Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Սպիտակում տեղի ունեցավ այս տարվա ARMSIG-ը

Ինտերնետ կառավարման հայկական դպրոցն (ARMSIG) այս տարի անցկացվեց Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Համայնքի շուրջ 30 ներկայացուցիչներ՝ հիմնականում կրթական եւ մշակութային հաստատություններից, Սպիտակի քաղաքային գրադարանում երկու օր մասնակցեցին ամենամյա այս դասընթացին։

Ինտերնետի զարգացման ի՞նչ միտումներ կան, կրթության եւ հաղորդակցության հնարավորությունները, անվտանգության խնդիրներ։ Սրանք էին դասախոսությունների եւ քննարկումների թեմաները։

«Ինտերնետ հասարակություն հայաստան հատված» ՀԿ-ն՝ միանալով ինտերնետ կառավարման դպրոցների (SIG) համաշխարհային նախաձեռնությանը, արդեն յոթերորդ անգամ է կազմակերպում այս դպրոցը։ Այս տարի առաջին անգամ այն նախատեսված էր բացառապես մարզային բնակիչների համար։

Դասընթացն անցկացվեց հիբրիդային ձեւաչափով, մասնակիցներն առցանց հնարավորություն ունեցան համաշխարհային ինտերնետ համայնքի եւ ինտերնետի զարգացման միտումների մասին լսելու նաեւ մեր միջազգային գործընկերների դասախոսությունը։

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։

Facebook
Twitter
LinkedIn
_result
Հայաստանի թվային ներառման ծրագիրը՝ Internet Society-ի լավագույն համայնքային նախաձեռնությունների շարքում
 Զարգարյան
Գրադարանների թվային զարգացման նախագիծը ներկայցվեց գլոբալ «Ինտերնետ հասարակության» եվրոպական տարածաշրջանի առցանց հանդիպմանը
_result
Համացանցում՝ ավելի վստահ․ ավարտվեց 60+ տարիքի անձանց թվային հմտությունների զարգացման դասընթացը
internet-peering_result
Գլոբալ ISOC. նոր «peering» մոդելները կարող են խոցելի դարձնել ինտերնետի դիմակայունությունը
ixp_result
IXP-ները՝ ինտերնետի արագության, կայունության և մատչելիության հիմքում
_result
Ավագ սերունդը բացահայտում է թվային աշխարհը․ մեկնարկել է 60+ տարիքի անձաց նոր դասընթաց
{8BB2E128-5C76-4006-A656-347AE6A8E7A6}_result
Հոր և դստեր «Փոքր ու մեծ զրույցները»՝ «Չտեսնված» փոդքասթի չորրորդ էպիզոդում
{4241E7DE-9BE5-478B-A9FF-1B50A11EC916}_result
Տեխնոլոգիանե՞ր, թե՞ Բրայլյան համակարգ. «Չտեսնված» փոդքասթի երրորդ էպիզոդը
visual-2_result
«Չտեսնված» փոդքասթ. փակ աչքերով խաղը՝ շոուդաունը և կույրերի բաց հնարավորությունները
_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Subscribe for our newsletter.