Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Անվտանգային գործոնները քննարկվել են Ծածկագրման համաշխարհային օրվա առիթով

Ծածկագրման համաշխարհային օրվա առիթով հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նախաձեռնած «Ծածկագրումը՝ թվային անվտանգության գործոն» խորագրով աշխատաժողով, որին մասնակցեցին տեխնիկական համայնքի ներկայացուցիչները։

«Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը ներկայացրեց տվյալների պաշտպանության ու ծածկագրման ոլորտում առկա համաշխարհային գործընթացները եւ ընդգծեց ծածկագրման խնդիրները մասնագիտական համայնքի համատեղ ջանքերով լուծելու կարեւորությունը։ Նրա խոսքով, աշխատաժողովը ոչ միայն տեղեկություններ հաղորդելու, այլեւ տեխնիկակակն համայնքը զորացնելու ու հասարակությանն իրազեկելու նպատակ է հետապնդում։

Ոլորտի առաջատար փորձագետներն անդրադարձան  անձնական, կոմերցիոն եւ այլ տվյալների անվտանգության ապահովման, ինչպես նաեւ դրանք վտանգող տարբեր գործոնների, քննարկեցին

  • Post-Quantum գաղտնագրումը (PQC),
  • Ի՞նչ է Ransomware-ը եւ ինչպե՞ս կարող եք պաշտպանված լինել,
  • Կոդավորումը էլեկտրոնային կառավարության եւ թվային կառավարման մեջ,
  • Կոդավորումը ֆինանսական հատվածում,
  • Ծածկագրման եւ կիբեռանվտանգության մարտահրավերները եւ այլ արդիական թեմաներ։

Հայաստանը, ի դեմս «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ների, 2023-ին միացել է Ծածկագրման համաշխարհային օրվան՝ ամենամյա մասնագիտական աշխատաժողովներ կազմակերպելու ծրագրով։

Facebook
Twitter
LinkedIn
ChatGPT Image 9 Feb 2026, 13_08_04_result
Անվտանգ ինտերնետը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից՝ 10 կարևորագույն քայլ
Safer Internet Day_result
Անվտանգ ինտերնետի օր. ավելի քան 180 երկիր՝ մեկ թվային ուղերձի շուրջ
IMG_4769_result
Մեկնարկեց գրադարանավարների վերապատրաստման առցանց դասընթացը
տարեցներ2_result
ChatGPT-ից մինչև առցանց ծառայություններ․ տարեցներն ամրապնդում են թվային հմտությունները
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Subscribe for our newsletter.