Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք

Հայաստանում հանրային գրադարանների ցանցը վերջին տարիներին գտնվում է միաժամանակ երկու հակադիր գործընթացներում․ մի կողմից՝ գրադարանների թվի կրճատում, մյուս կողմից՝ դրանց բովանդակային և տեխնոլոգիական վերափոխման փորձեր։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ եթե 2018-ին Հայաստանում գործում էր 648 հանրային գրադարան, ապա 2024-ի տվյալներով, դրանց թիվը նվազել է մինչև 480։ Ութ տարվա ընթացքում համակարգը կրճատվել է 168 գրադարանով, իհարկե, դրանցից որոշները պարզապես փոխանցվել են դպրոցներին։ Մարզային բաշխմամբ ամենացածր ցուցանիշը Վայոց Ձորի մարզում է՝ 19 գրադարան, իսկ առաջատարը Սյունիքն է՝ 76 գրադարանով։

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն շարունակական աշխատանքներ է իրականացնում, որոնց նպատակը դրանց տեխնիկական վերազինումն է, վերափոխումը՝ մարզային ինտերնետ կենտրոնների։

Վերջին հինգ տարիներին երեք մարզերի 45 գրադարաններ՝ Լոռու 14, Սյունիքի 15 և Կոտայքի 16 գրադարաններ ներգրավվել են տեխնիկական և ծրագրային վերազինման գործընթացներում։ Նախագծերն իրականացվել են և շարունակվում են միջազգային գործընկերների՝ «Ինտերնետ հասարկության հիմնադրամի», «Ինտերնետ հանրություն» համաշխարհային կառույցի աջակցությամբ։

Ծրագրերի շրջանակում իրականացվում են մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝

  • գրադարաններն ապահովվում են թվային կառավարման ծրագրերով,
  • արդիականացվում է դրանց տեխնիկական բազան՝ համակարգիչներ և այլն,
  • աշխատակիցներին փոխանցվում են թվային գրագիտության գիտելիք և հմտություններ։

Գրադարաններին որոշ դեպքերում նաև աջակցություն է տրամադրվում ինտերնետի հասանելիություն ունենալու գործում՝ տրամադրելով WiFi երթուղիչներ և այլ տարքեր։

Համակարգիչները հագեցվում են թվային կառավարման ազատ կիրառության ծրագրերով՝

  • OpenBiblio,
  • LibreOffice,
  • GIMP։

Այսպիսով, գրադարնները կարողանում են լուծել կարևոր այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ֆոնդերի թվայնացումը,դրանց վարումն ու հաճախորդների թվային սպասարկումը, ինչը որակապես փոխում է այդ կառույցների գործունեությունը՝ դարձնելով ավելի արագ և մատչելի։

«Մեր նախաձեռնությունները ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ դրանք իրականացնում ենք՝ գրադարանը դիտարկելով ոչ թե որպես միայն գրապահոց, այլ որպես կրթամշակութային և թվային ծառայությունների կենտրոններ։ Միայն այս վերափոխումն ապահովելով մենք կարող ենք գրադարաններին նոր կյանք տալ»,- նշում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

Նրա խոսքով՝ հատկապես մարզային և գյուղական համայնքներում, որտեղ ինտերնետ հասանելիությունը հաճախ սահմանափակ է, գրադարանը կարող է դառնալ թվային կրթության հարթակ, պետական և առցանց ծառայություններից օգտվելու միջավայր, համայնքային հանդիպումների տարածք։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
ԱԲ համակարգերը պետք է լինեն թափանցիկ, բացատրելի և տվյալների որակին համապատասխան
Գլխավոր_result
Արհեստական բանականությունից մինչև թվային վստահություն․ քննարկվել են ինտերնետի զարգացման մարտահրավերները
ArmIGF պատմություն_result
Ինտերնետի ապագան՝ համագործակցության միջոցով․ IGF-ը միավորում է բոլորին
6F424482-5FD8-4C19-8D53-0986BCF02418_result
Բազմաշահառու կառավարում․ ովքեր և ինչպես են որոշում ինտերնետի ապագան
9C7C472F-0B7D-496C-A467-E20BB5B482D3_result
Միասնական և կապակցված ինտերնետ․ համաշխարհային կապից մինչև Հայաստանի թվային հնարավորություններ
Էլեկտրամատակարարում_20261028_155359_0000_result
Կրիտիկական ենթակառուցվածքներ. համակարգերի դիմակայությունն ու ազգային անվտանգությունը
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Subscribe for our newsletter.