Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Գործընկերային ջանքերը շարունակվել են. 2024-ի ամփոփումը

Համացանցը բաց, անվտանգ և հասանելի դարձնելու ուղղությամբ կենսական նշանակության ծրագրեր է իրականցնում համաշխարհային «Ինտերնետ հասարակություն» (Internet Society) կազմակերպությունը՝ ներգրավելով տարբեր երկրների գործընկեր ակտիվ 121 կազմակերպություններին։ Աշխատանքն իրականացվում է  տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։

Ինչպես տեղեկացնում է Internet Society-ն, 2024-ին կազմակերպված վերապատրաստման դասընթացների թիվը կազմել է 133։  Բացի դրանից, կառուցվել ու շահագործվել են  համայնքային ցանցեր՝ ինտերնետի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

57 գործընկերների տրամադրվել է 161 դրամաշնորհ։ Դրանք ուղղվել են համացանցի մարտահրավերների լուծմանը, թվային տնտեսության զարգացմանը, համատեղվել են ջանքերն առցանց գաղտնիության ապահովման համար։

Նշենք, որ մեր կազմակերպությունը՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, նախորդ տարի Internet Society-ի ֆինանսավորմամբ ձեռնարկել է 5  նախագիծ, որոնցից 1-ի իրականցումը դեռ ընթացքի մեջ է։

Հայաստանյան ծրագրերը նպաստել են համացանցի հասանելիության ընդլայնմանը, թվային գրագիտության բարձրացմանը և անվտանգության ապահովմանը։

Facebook
Twitter
LinkedIn
{4241E7DE-9BE5-478B-A9FF-1B50A11EC916}_result
Տեխնոլոգիանե՞ր, թե՞ Բրայլյան համակարգ. «Չտեսնված» փոդքասթի երրորդ էպիզոդը
visual-2_result
«Չտեսնված» փոդքասթ. փակ աչքերով խաղը՝ շոուդաունը և կույրերի բաց հնարավորությունները
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
Subscribe for our newsletter.