Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Երեք տասնամյակի պատմությունը՝ 30 րոպեում. կայացավ «Համացանցի մեր տարածքը՝ .am30» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը

Հայաստանի ազգային դոմենի՝ .am-ի ստեղծման եւ համացանցի Հայաստան բերելու երեսնամյակը լրացավ այս տարի։ Ի նշանավորումն այս կարեւոր իրադարձության՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ որպես շրջադարձային այդ գործի նախաձեռնող եւ իրականցնող, տասնամյակների պատմությունը ներկայացրեց «Համացանցի մեր տարածքը՝ .am30» փաստագրական ֆիլմով։

Ֆիլմի երեսուն րոպեներում խտացվել են Հայաստանը տեխնոլոգիական առաջընթացին մասնակից դարձնելու կարեւոր պատմական պահերը, որոնք համացանցի եւ .am-ի կայացման ընթացքի յուրօրինակ արձանագրությունն են։

Հերոսները մեր երկրի համացանցային իրականության ու հնարավորությունների հիմքը դրած նվիրյալներն են ու տարբեր ժամանակահատվածներում նրանց միացած մասնագետները։ Կիսվում են իրենց հիշողություններով, որոնք ոչ միայն .am-ի ստեղծման ու զարգացման, համացանցի տարածման, այլեւ Հայաստանի դժվարագույն տարիների զգայական ու փաստական իրապատումն են։

«Համացանցի մեր տարածքը՝ .am30»-ում վերականգնվել է դժվարությունների հաղթահարման ու հաջողությունների հաստատման հետագիծը, ուրվագծվել ապագայի անելիքը Հայաստանի տեղը թվային աշխարհում ամրապնդել ու ընդլայնելու համար։

Կարդալ ավելին…

Facebook
Twitter
LinkedIn
{4241E7DE-9BE5-478B-A9FF-1B50A11EC916}_result
Տեխնոլոգիանե՞ր, թե՞ Բրայլյան համակարգ. «Չտեսնված» փոդքասթի երրորդ էպիզոդը
visual-2_result
«Չտեսնված» փոդքասթ. փակ աչքերով խաղը՝ շոուդաունը և կույրերի բաց հնարավորությունները
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
Subscribe for our newsletter.