Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

ԻՀ եւ ԻՀՀՀ նախագծերը ներկայացվել են Կապի եվրոպական գագաթնաժողովում

Կապի եվրոպական գագաթնաժողովը կայացել է Երեւանում՝ հունիսի 6-7-ին։
Խորագիրն էր «Ապահովելով հասնելիություն բոլորին` Եվրոպա եւ տարածաշրջան», նպատակը՝ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու լուծումներ մշակելը։

Չորս երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Հունաստանի հեռահաղորդակցության ոլորտի մասնագետները ներկայացրել են համայնքային ցանցերի զարգացման եւ ինտերնետ հասանելիության ընդլայնման իրենց փորձը։

«Լայնաշերտ ինտերնետը կրթական անսպառ ռեսուրս է։ Այն գյուղական համայնքներ հասցնելով՝ կնպաստենք երկրի ընդհանուր զարգացմանը, կունենանք հասարակության ներուժի կիրառման ավելի ամբողջական հնարավորություն»,- գագաթնաժողովում մանրամասնել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

Լայն համագործակցությամբ իրականացվող՝ կազմակերպությունների համատեղ նախագծերի շնորհիվ
• լայնաշետ ինտերնետը հասանելի է Լուռու մարզի գրադարաններում, Արարատի մարզի մի շարք գյուղերում,
• ծրագրավորման հիմունքներին ծանոթացել են հինգ մարզերի ավելի քան 80 դեռահասներ,
• Կույրերի մշակույթի տանը ստեղծվել է խելացի սենյակ, ձայնագրման ստուդիա, որտեղ տեսողության խնդիրներ ունեցողներին սովորեցնում են օգտվել խելացի սարքերից եւ ցուցաբերել սեփական հմտությունները,
• Կույրերի համար ստեղծվել է ռադիո, որով հեռարձակվում են հատուկ կրթական նյութեր,
• մարզային գրադարաններին տրամադրվել են թվային կառավարման ծրագիր, համակերգիչներ, WiFi փոխարկիչներ

«Ֆինանսական նոր աղբյուրների ներգրավմամբ փորձում ենք ընդլայնել լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը, թվային գրագիտությունը եւ, իհարկե, համագործակցությունը տեղական ու միջազգային գործընկերների հետ», – տեղեկացրել է Իգոր Մկրտումյանը։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
Subscribe for our newsletter.