Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Libraries in Kotayk region will be equipped with 45 computers

Թվային ենթակառուցվածքների բարելավում եւ ռեսուրսների համալրում 15 գրադարաններում

Կոտայքի մարզի 15 գրադարաններ մինչեւ սեպտեմբեր կհամալրվեն 45 համակարգիչներով, մեկական WiFi երթուղիչով, 40 հազար անուն գրքի մատենագիտական տվյալների թվայնացված բազայով եւ թվային կառավարման ծրագրով։

Այս նախաձեռնությունը «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն մեկնարկել է 2024-ի հոկտեմբերին։

«Գրադարանների տեխնիկական վերազինումը եւ կառավարման համակարգի արդիականցումը կնպաստեն այդ կարեւորագույն կառույցների պահանջված երկարակյացությանը։ Բացի այդ մարզերի բնակիչներին կտան համացանցի կրթական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն»,- նշել է ԻՀՀՀ ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

Ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի չորս գրադարաններ (թիվ 1, 5, 6, 7 ) արդեն իսկ ստացել են թվային կառավարման ծրագրով ու գրադարանի թվայնացված բազայով հագեցած մեկական համակարգիչ եւ մեկական WiFi երթուղիչ։

Նաեւ անցկացվել են վերապատրաստման դասընթացներ գրադարանների աշխատակազմի համար։

  • Libraries in Kotayk region will be equipped with 45 computers
Facebook
Twitter
LinkedIn
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
Subscribe for our newsletter.